Երևանում՝ 11:07,   19 Մայիս 2024

Կարագ «Երեմյան Փրոդաքթս»․ արտադրման ավանդական տեխնոլոգիա, բարձր որակ, յուրահատուկ համ

Կարագ «Երեմյան Փրոդաքթս»․ արտադրման ավանդական տեխնոլոգիա, բարձր 
որակ, յուրահատուկ համ

Կարագը մեր սննդակարգի անբաժան մաս է կազմում։ Հրուշակեղենի, տարատեսակ ուտեստների և խորտիկների համն ու հոտը մեծապես կախված է ճիշտ ընտրված կարագից․ բնական, անարատ կաթից պատրաստված կարագով յուրաքանչյուր ուտեստ ստանում է հագեցած համ։

«Երեմյան Փրոդաքթս» կաթնամթերքի բազմազան տեսականին համալրվել է նոր, սիրված ու սպասված արտադրանքով՝ ամբողջությամբ բնական հումքով պատրաստված տեղական կարագով։ Ինչպե՞ս և ի՞նչ տեխնոլոգիայով է արտադրվում, ի՞նչ կիրառություն և օգտակար հատկանիշներ ունի, ինչպե՞ս ընտրել և տարբերակել բնական ու որակյալ կարագը։

1.png (3.72 MB)

Կարագի արտադրություն․ բարդ, երկարատև, միևնույն ժամանակ՝ որակյալ

«Երեմյան Փրոդաքթս» կարագն արտադրվում է ավանդական տեխնոլոգիայով․ կաթից սերզատիչի միջոցով անջատվում է կաթի սերը (կաթնայուղը)։ Սա ամբողջապես ֆիզիկական գործընթաց է, երբ տարբեր խտություններով պայմանավորված՝ սերն անջատվում է դեպի վերև, իսկ անյուղ կաթը՝ ներքև։ Ստացված անարատ սերը պաստերիզացվում է, ինչը ևս ֆիզիկական գործընթաց է․ բարձր ջերմային մշակում անցնելուց հետո սերը սառեցվում է, այնուհետև տեղափոխվում խնոցու մեջ՝ հարվելու։ Հարելու արդյունքում անջատվում են կարագի հատիկները և հատուկ սեղման դանակների միջոցով դարձնում են համասեռ զանգված․ ավանդական, բնական ու մաքուր կարագը պատրաստ է, այն կարելի է արդեն փաթեթավորել։

2.jpg (750 KB)

Փաթեթավորում․ արտադրանքի որակի պահպանման կարևոր ցուցիչ

Որքան կարևոր է կարագի արտադրությունը, նույնքան էլ կարևոր է ճիշտ փաթեթավորումը․ չէ որ այն ոչ միայն պահպանում է մթերքն արտաքին վնասակար ազդեցություններից, այլև դրանից է կախված կարագի անհրաժեշտ ջերմաստիճանի, պիտանելիության ժամկետի, օգտակար հատկանիշների, բնական համի ու հոտի հավասարակշռության ապահովումը։

«Երեմյան Փրոդաքթս» կարագը վաճառակետերում կարող եք անմիջապես նկատել՝ շնորհիվ որակյալ, գեղեցիկ ու հարմարավետ փաթեթավորման։ Կարագն առաջին շերտով փաթեթավորված է հատուկ սննդային թղթով, տուփը ևս պատրաստված է հատուկ թղթից (ցելյուլոզային թուղթ)։  Փաթեթավորման մեջ օգտագործված նյութերը կարագը սառնարանում պահպանելն ավելի անվտանգ են դարձնում։ Տուփը հնարավորություն է տալիս բացելուց հետո այն կրկին հերմետիկ փակել՝ ապահովելով կարագի անվնաս պահպանությունը սառնարանում։

Կարագն այս փաթեթավորման շնորհիվ ամբողջությամբ պահպանում է իր օգտակար հատկանիշները, զերծ է մնում արտաքին միջավայրի հետ շփումից, արևի վնասակար ճառագայթներից, ֆիզիկական այլ վնասվածքներից։

3.jpg (3.22 MB)

Բարձրակարգ կաթը՝  բարձրակարգ կարագի թիվ 1 երաշխիք

Բնական, համեղ ու որակյալ կարագը ստացվում է բարձրակարգ կաթից՝ զերծ օտար համերից և հոտերից։ «Երեմյան Փրոդաքթս»-ի կարագը պատրաստվում է սեփական ֆերմայի ամբողջությամբ անարատ կաթից՝ առանց հավելումների, գունանյութերի, կայունացուցիչների, յուղի փոխարինիչների, այլ արհեստական նյութերի։

Կաթը «Երեմյան Փրոդաքթս»-ի ֆերմայից գործարան հասնում է ամբողջությամբ փակ ցիկլով՝ առանց արտաքին միջավայրի հետ շփվելու։ Ֆերմայում կաթը ժամանակակից կթարանից անմիջապես փակ խողովակներով տեղափոխվում է հատուկ սառնարանային մեքենաներ, այնուհետ գործարանում կաթն առաջինը դիմավորում է լաբորատորիան, որտեղ անհրաժեշտ հետազոտություններն անցնելուց հետո կրկին փակ շղթայով անցնում է արտադրության։

Ինչպես ամբողջ կաթնամթերքի, այնպես էլ կարագի արտադրությունում պետք է խստորեն պահպանվեն սանիտարահիգիենիկ նորմերը, մասնագետները յուրաքանչյուր փուլում հետևեն ճիշտ ջերմային ռեժիմի ապահովմանը, հակառակ դեպքում կարագը կարող է կորցնել իր հատկությունները, ձեռք բերել օտար համեր, և խախտվի մթերքի սահմանված խտությունն ու յուղայնությունը։

13.03-Products-Hotel_070.jpg (113 KB)

Խորհուրդներ․ ինչպես տարբերակել որակյալ կարագը

Անարատ ու բարձրակարգ կարագը դյուրամարս է, հալման ջերմաստիճանը 34˚С (ի տարբերություն յուղի փոխարինիչներով արտադրված մթերքների, որոնց հալման ջերմաստիճանը հասնում է 38-ից մինչև 41 աստիճան):

Կարագը պետք է ունենա սերուցքային համ և հոտ, չունենա դառնահամ, ճարպահամ  և այլ կողմնակի համեր։ Բնական և ճիշտ տեխնոլոգիայով պատրաստված կարագի կոնսիստենցիան չպետք է լինի փշրվող։

Ուշադրություն դարձրեք մակնշմանը․ բարեխիղճ արտադրողները կարագի փաթեթավորման վրա ճշգրտորեն նշում են բաղադրությունը, հումքի տեսակը, ճարպի քանակը և այլ կարևոր տեղեկատվություն։ Ուշադրություն դարձրեք նաև փաթեթավորմանը․ տուփը պետք է լինի հերմետիկ փակ այնպես, որ բացառվի արտաքին միջավայրի հետ ցանկացած շփում։

Կարագը պարունակում է A, B, C, D, E վիտամիններ, որոնք շատ կարևոր են մազերի և մաշկի առողջության և գեղեցկության համար։ Բնական և անարատ կարագի մեջ այս վիտամիններն առավել արտահայտված են, ուստի ընտրեք որակյալը, բնականը, համեղն ու օգտակարը։

Products_fb+inst.png (3.22 MB)

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]